ԿարևորՄշակույթ

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում ցուցադրություն է կազմակերպվել

Այսօր՝ մայիսի 18-ին, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում, թանգարանների միջազգային օրվան նվիրված, տեղի է ունեցել «Կերեն դամբարանադաշտի պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական նյութերը» խորագրով ցուցադրություն։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական երկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը նշել է.

«Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Արցախի պատմաերկրագիտական թանգարանը` իր մասնաճյուղերի և ենթաճյուղերի հետ միասին, կազմակերպել է միջացառումներ։ Յուրաքանչյուր տարի` այս օրը, իրականացվում է «Թանգարանների գիշեր» միջոցառումը, որի ընթացքում կազմակերպվում են ոչ ֆորմալ ծրագրեր:Այս տարի «Թանգարանների միջազգային խորհուրդը» միջոցառումը տեղափոխվել է մայիսի 21-ը. այն կկայանա ժամը 16:00-ին»:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պատմաբան Մելանյա Բալայանը ցավով արձանագրել է, որ 12 թանգարաններ և թանգարանային հսկայական ժառանգություն 44-օրյա պատերազմի հետեւանքով կորսված կարելի է համարել։

Նա միակ փրկությունը ինքնակազմակերպումն ու հետեւողական աշխատանքն է համարում, ինչը վերջ կդնի թշնամու կողմից իրականացվող վայրագություններին։

Back to top button