Էկոսֆերա

Դու էլ կարող ես դառնալ «Բուսաբանական այգու ընկերը»․ «Էկոսֆերա»

Ստեղծվել է «Բուսաբանական այգու ընկերներ» ՀԿ-ն , որի օգնությամբ անհատներն իրենց ներդրումով կաջակցեն այգում իրականացվելիք ծրագրերին։ Յուրաքանչյուրը կարող է փոքրիկ ներդրումով ունենալ մեծ ազդեցություն՝ Բուսաբանական այգու առջև ծառացած խնդրիների լուծման գործում։ Բացի այդ, Երևանի բուսաբանական այգին ձգտում է դառնալ էկոկրթական հիմնական և կարևոր կենտրոններից մեկը։

Երևանի բուսանական այգին պետք է «վերածնվի»։ Բանը նրանում է, որ այգին, մեղմ ասած, վատ վիճակում է, տասնամյակներ շարունակ այգում էական ներդրումներ չեն արվել։ ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի նորանշանակ տնօրենի ժ/պ Արսեն Գասպարյանն արդեն հասցրել է առերեսվել բոլոր խնդիրների հետ, որոնք մեկ կամ երկուսը չեն։

Ինստիտուտի երիտասարդ տնօրինության կազմը նախատեսում է սկսել ամեն ինչ նոր էջից և խնդիրներին հերթով լուծում տալ՝ ըստ առաջնահերթության։

Ի դեպ, ինստիտուտի կազմում են ոչ միայն Երևանի, այլև Վանաձորի և Սևանի բուսաբանական այգիները, որտեղ ևս իրավիճակը նույնն է։

Ամեն դեպքում, այգու վերածննդի համար մի շարք ծրագրեր են մշակվել, որոնք առանց հանրային աջակության հնարավոր չէ կյանքի կոչել։

Արսեն Գասպարյանն ասում է, որ աշխարհում կա նման պրակտիկա, երբ բուսաբանական այգիներին կից գործում են աջակցող հարթակներ։

Ցուցադրել ավելի
Back to top button