ԿարևորՀասարակություն

Դիլիջանում տաղավարներ կտեղադրվեն գյուղմթերքի վաճառքի համար

Շվեյցարիայի զարգացման գործակալության, Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության ֆինանսավորմամբ և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ շուտով կգործարկվի Գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար նախատեսված տաղավարներ հիմնելու ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է ունենալ 5 տաղավար, որտեղ արտադրանքն իրացնելու հնարավորություն կունենա 10 արտադրող:

Մի կողմից արտադրողները հնարավորություն կստանան առանց միջնորդի և բարեկարգ տարածքում վաճառել իրենց արտադրանքը, մյուս կողմից համայնքում կխթանվեն առևտրային հարաբերությունները. կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կմեծանա գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի ծավալը, համայնքի բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով:

Back to top button