

Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Առաջին ալիքի եթեր է վերադառնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը:
Համապետական սփռում ունեցող Առաջին ալիքի հեռուստադիտողը շատ շուտով հնարավորություն կստանա դիտել ազգային ընտրանու խաղերն ու երկրպագել մեր հավաքականին: