Դպրություն

SIS Education-ը ուղեղների արտահոսքը կառավարելու նոր մոդել է առաջարկում․ «Դպրություն»

Դիլիջանի միջազգային դպրոցում, ՄԱԿ-ի երիտասարդական գագաթնաժողովի շրջանակներում բարձրաձայնվեց ուղեղների արտահոսքի կառավարման անհրաժեշտության մասին։

Ջոնս Հոփքինսի (Johns Hopkins University) և Օքսֆորդի համալսարանի (University of Oxford) ուսանող, նորաստեղծ «Ռազմավարական Նշանակության Սաղաթելյան Կրթական Ինստիտուտի» (SIS Education) հիմնադիր-նախագահ Նվեր Սաղաթելյանը «Դպրություն» հաղորդաշարի ընթացքում ներկայացնում է նորաստեղծ SIS Education-ը և, հատկապես, UWC Դիլիջանի միջազգային դպրոցից ուղեղների արտահոսքի վեկտորի փոփոխման կարևորությունը։

Նվեր Սաղաթելյան

«Մոտ ապագայում ավելի մեծ թվով հայ երիտասարդներ հնարավորություն կստանան սովորելու հեղինակավոր կրթօջախներում և այդտեղ ստացած հիմնավոր գիտելիքները կծառայեցնեն մարդկության առաջընթացին, Հայաստանի ամրապնդմանն ու հասարակության բարգավաճման խնդիրներին։ Վստահաբար, այդ անհատները կմշակեն գաղափարներ, որոնք կնյութականանան ու կվերածվեն քաղաքականության ոչ միայն տվյալ երկրում, այլև նրա սահմաններից դուրս, հատկապես՝ Հայաստանում, ծանրակշիռ ազդեցություն թողնելով թե՛ համաշխարհային, թե՛ ազգային նշանակության հարցերի վրա»,– նշում է Նվեր Սաղաթելյանը, անդրադարնալով նաև այն հանգամանքին, որ UWC Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտները կարող են ներգրավվել կառույցում ոչ միայն որպես շահառուներ, այլ նաև մենթորներ՝ այդպիսով ստանալով նորանոր հնարավորությունների և լիազորությունների մի փաթեթ, որը բացառիկ դեր կխաղա համաշխարհային ազդեցիկ կրթական կենտրոններում ներգրավվելու հեռանկարներում։

Նարեկ Հարությունյան

Նարեկ Հարությունյան (Brown University․ Բրաունի համալսարանի ուսանող։ Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ արտասահմանում սովորելուց հետո կարողանաս քո գիտելիքը և հնարավորությունները ներդնես քո երկրի զարգացման ու բարգավաճման համար։ Ես վերադառնալու եմ Հայաստան ու իմ գիտական բացահայտումները ծառայեցնեմ իմ հայրենիքի շահերին։

Ցուցադրել ավելի
Back to top button