ԿարևորՀասարակություն

Տուգանվել է 20 բեռնատարի վարորդ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից մայիսի 3-14-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացվել են մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ վերահսկողական լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող տարբեր մակնիշի 20 բեռնատար ավտոմեքենա։ 

Արձանագրված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.000.000 դրամի չափով։ Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

Back to top button