ԿարևորՀասարակություն

Բռնությունը բուժաշխատողի մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ խիստ անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը կոչ է արել բացառել ցանկացած տեսակի բռնության դրսևորումները՝ անթույլատրելի համարելով շտապօգնության բուժաշխատողների նկատմամբ կատարված բռնության դեպքը։

«Ցավալի է արձանագրել երեկ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ շտապօգնության բուժաշխատողների նկատմամբ կատարված բռնության դեպքը: Նմանօրինակ վերաբերմունքը բուժաշխատողի մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ խիստ անթույլատրելի է:

Բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունն ու կարևոր մարդասիրական առաքելությունը պետք է արժանանա յուրաքանչյուրիս բարձր գնահատականին:

Հաշվի առնելով խնդրի հանրային կարևորությունն ու նշանակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում բացառել ցանկացած տեսակի բռնության դրսևորումներ»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ:

Back to top button