ԿարևորՄշակույթ

Հայաստանցի ժամանակակից գրող Գրիգոր Շաշիկյանը Գերմանիայում արժանացել է Ռյուկերտի անվան մրցանակի

Հայաստանցի ժամանակակից գրող Գրիգոր Շաշիկյանը Գերմանիայում արժանացել է Ռյուկերտի անվան մրցանակի, հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

Մայիսի 16-ին Քոբուրգի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած՝ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի պարգևատրման արարողությանը մասնակցել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Հայաստանի մշակութային օրեր» խորագրի ներքո:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Քոբուրգի 2-րդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը (Hans-Herbert Hartan):

Անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ռյուկերտի անվան մրցանակը հանձնվել է Գրիգոր Շաշիկյանին «Հիսուսի կատուն» վեպի համար:

Վեպը գերմաներեն թարգմանել են Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը: Միջոցառումն ուղեկցվել է Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կողմից հայկական երաժշտական- և պարեղանակների կատարումներով:

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը գրառում է կատարել Քոբուրգ քաղաքի ոսկե գրքում:

Back to top button