ԿարևորՀասարակություն

Անդրադարձ է կատարվել Երևան-Մարսել ուղիղ չվերթերի գործարկման կարևորությանը

Մայիսի 14-ին Մարսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցելՊրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր շրջանի նախագահ Ռընո Մյուզելիե հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, Հասմիկ Տոլմաջյանն ու Ռընո Մյուզելիեն անդրադարձ են կատարել Հայաստան-Ֆրանսիա ապակենտորնացված համագործակցության շրջանակներում ՀՀ մարզերի և Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր շրջանի միջև փոխգործակցության ակտիվացմանը, Երևան-Մարսել ուղիղ չվերթերի գործարկման կարևորությանը, Մարսել քաղաքում Թումո կենտրոն բացելու հնարավորությանը, Մարսելի համայնքային կառույցների գործունեությանը և այլ հարցերի։

Կողմերը քննարկել են նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները, ինչպես նաև դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ համատեղ ջանքերը։

Back to top button