Հայկական հարց

Ցեղասպանության տարագիրների փրկության ճանապարհները․ «Հայկական հարց»

Ցեղասպանությունից հետո մասնատված տեսքով միայն Արևելյան Հայաստանը մնաց որպես հայության բնօրրան։ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաշատ բնակավայրերում մեր ժողովուրդը համարյա ամբողջությամբ ոչնչացվեց։

Բռնագաղթի և տեղահանության արդյունքում ձևավորվեց սփյուռքը։ Եթե նախկինում բռնագաղթվածները ցանկացած պահի կարող էին վերադառնալ իրենց հայրենիք, ապա ցեղասպանությունից հետո նրանք զրկվեցին այդ հնարավորությունից։

Բռնագաղթի ուղղությունները հիմնականում երկուսն էին՝ դեպի Ռուսական կայսրության սահմաններում գտնվող Արևելյան Հայաստան և դեպի Մերձավոր Արևելքի երկրներ։

Տարագիրների մի մասն էլ, կոտորածներից խույս տալով, հայտնվեց այլ պետություններում` Իրանում, Եվրոպական երկրներում և այլուր։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 1-ին։

Back to top button