ԿարևորՄիջազգային

Գերմանիան կհրաժարվի ռուսական նավթից՝ անկախ ԵՄ-ի կողմից էմբարգո կիրառելու որոշումից. Bloomberg

Գերմանիայի կառավարությունը կհրաժարվի ռուսական նավթի ներկրումից մինչև տարեվերջ, նույնիսկ եթե չկարողանա համաձայնության գալ ԵՄ մակարդակով էմբարգոյի շուրջ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։

Գերմանիան բանակցություններ է վարում այլընտրանքային մատակարարների հետ, կառավարությունը վստահ է, որ վեցից յոթ ամսվա ընթացքում կկարողանա լուծել մատակարարման հարցը։ Թե որ երկրները կկարողանան լրացնել նավթի պակասը, դեռ չի հաղորդվում։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ ռուսական նավթից կախվածությունը 35%-ից նվազել է 12%-ի Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման սկզբից ի վեր։

Հիմնական լոգիստիկ խնդիրը ռուսական նավթին փոխարինող գտնելն ու այն Արևելյան Գերմանիայի Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարան հասցնելն է:

Այժմ ձեռնարկությունը, որը վերահսկվում է «Ռոսնեֆտի» կողմից, հումք է ստանում «Դրուժբա» խողովակաշարով։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, իշխանությունները դիտարկում են հունիսի 1-ից այս գործարանի վրա վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։
Եվրամիությունը հետաձգում է ռուսական նավթի էմբարգոյի սահմանումը Հունգարիայի դիրքորոշման պատճառով։

Պատժամիջոցների վեցերորդ փաթեթը հաստատելու համար այն պետք է աջակցություն ստանա ԵՄ բոլոր երկրների կողմից։ Հունգարիան հայտնել է, որ հավանության չի արժանացնի այն, քանի որ մեծապես կախված է ռուսական նավթից:

Հարցն այսօր կքննարկեն ԵՄ երկրների արտգործնախարարները։

Back to top button