ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը Կլամարում մասնակցել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնին

Մայիսի 14-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Փարիզի մերձակա հայաշատ Կլամար քաղաքում կազմակերպվող «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 7-րդ թողարկմանը, որը դարձել է քաղաքի մշակութային այցեքարտերից մեկը։

Փառատոնի բացմանը ելույթներով հանդես է եկել Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, փառատոնի այս տարվա հատուկ հյուր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

Ներկա են եղել Կլամարի փոխքաղաքապետներ Սերժ Քեհյայանը, Ժաքլին Մինասյանը, Պատրիս Ռոնկարին, Ֆրանսուա Լը Գոն։

Ներկայացված են եղեկ հայ մշակույթի, պատմության վերաբերյալ ֆրանսերենով լույս տեսած հրատարակություններ, մանկական գրականություն, հայկական մանրանկարչությունը, ժողովրդական արհեստները, հայկական գինեգործական արտադրանքը, պահածոյացված ապրանքատեսակներ, հայկական խոհանոցը։ Բազմաթիվ այցելուների առանձնակի ուշադրության կենտրոնում են եղել ֆրանսահայ կազմակերպությունների տաղավարները, որոնք լուսաբանում էին Հայաստանում և Արցախում իրենց կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը։

Back to top button