ԿարևորՀասարակություն

ՀՀ դպրոցականների հերթական հաջողությունները Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 9-15-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում:

Մրցույթին մասնակցել է16 երկրի116 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան), Լեոնիդ Ասատրյանը («Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան), Հայկ Աղեկյանը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան)։ Թիմը ղեկավարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, ք․գ․թ․ Արմեն Գալստյանը։

Օլիմպիադայում Լեոնիդ Ասատրյանն արժանացել է արծաթե, իսկ Հայկ Աղեկյանը՝ բրոնզե մեդալի: Նախորդ՝ 55-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որն անցկացվել է առցանց ձևաչափով, Լեոնիդ Ասատրյանը և Հայկ Աղեկյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:

Հավելենք, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 37 մեդալների (1 ոսկե, 6 արծաթե և 30 բրոնզե):

Back to top button