ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվում է Բջնիից Հրազդան հանրապետական նշանակության ճանապարհի 10.8 կմ հատվածը

2022 թվականի պետական բյուջեով Կոտայքի մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ: Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածում, որը Բջնիից ձգվում է մինչև Հրազդան, ասֆալտապատումն արդեն մեկնարկել է:

Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետր հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում է Արգել։ Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։

Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։

Back to top button