ԿարևորՀասարակություն

Հայկական HopShop ստարտափը Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում է

HopShop հայկական ստարտափն ընգրկվել է Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում։

Ստարտափի կողմից ստեղծված HopShop հավելվածը նախատեսված է օնլայն գնում կատարողների համար։ Այն օգնում է ցանկացած նկարի կամ հոլովակի միջից գտնել հետաքրքրող ապրանքները՝ հագուստ, կոշիկ կամ աքսեսուար, և գնել դրանք համապատասխան օնլայն խանութներից։ HopShop -ը նաև հնարավորություն է տալիս լուսանկարել ցանկացած ապրանք, որոնել դրանք և ձեռք բերել։

Հայկական ստարտափն ընդգրկվել է աշխարհի լավագույն աքսելերացիոն ծրագրերից մեկում, որն իրականացվում է Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում գտնվող ձեռնարկատիրության և ստարտափների զարգացման եզակի գլոբալ կենտրոն SkyDeck-ի կողմից։

Ամեն տարի Berkeley SkyDeck-ին են դիմում ստարտափներ աշխարհի ավելի քան 100 երկրից, և միայն դրանց 1%-ն է հնարավորություն ստանում մուտք գործել աքսելերատոր։ Skydeck-ը հասանելիություն է ապահովում Բերքլիի համալսարանի դասախոսներին, հետազոտողներին, լաբորատորիաներին և $750.000 ԱՄՆ դոլար արժողությամբ եզակի այլ ռեսուրսների։ Այն տալիս է Սիլիկոնային Հովտում գործունեություն մեկնարկելու հնարավորություն։ SkyDeck-ը նաև հասանելիություն է ապահովում շուրջ 420 բացառիկ խորհրդականների և հնարավորություն է տալիս Demo Day-ի շրջանակներում ներկայացնել նախագծերը ավելի քան 700 ներդրողի։

Ծրագրի շրջանակներում ստարտափները ստանում են գործնական մենթորություն, ինչպես նաև հնարավորություն են ունենում օգտվելու գիտահետազոտական լավագույն համալսարաններից մեկի լաբորատորիաներից և այլ ռեսուրսներից, որն էլ իհարկե կնպաստի ստարտափի զարգացումը իրականացնել ավելի բարձր մակարդակով։  Այս ամենն իր մեջ ներառում է նաև ներդրումների ու կապերի հաստատման նոր հնարավորություններ և անփոխարինելի փորձի, գիտելիքի ձեռքբերում։

Վեցամսյա ծրագրի առաջին փուլն արդեն առցանց սկսված է, իսկ երկրորդ եռամսյակում ստարտափի հիմնադիրները կգտնվեն Իտալիայի խոշոր քաղաքներից մեկում՝ Միլանում, որտեղ պլանավորված են նաև հանդիպումներ աշխարհահռչակ ընկերությունների և ներդրողների հետ:

HopShop -ի համահիմնադիր Տիգրան Չախալյանը նշում է․

«Սա բացառիկ հնարավորություն է զարգացնելու և հիմնելու հայկական ևս մեկ գերհզոր ընկերություն ներգրավելով նոր ներդրումներ, որն էլ կնպաստի Հայաստանում ՏՏ ոլորտի ու էկոհամակարգի զարգացմանը։ Նորաձևության մայրաքաղաք Միլանում գտնվեով մենք եզակի հնարավորություն ենք ունենում համագործակցելու աշխարհի գիգանտ բրենդերի հետ և մի քանի անգամ ավելի արագ հասնելու մեր առաջ դրված բիզնես նպատակներին»։

HopShop ստարտափն այժմ համագործակցում է ավելի քան 100 ամերիկյան և եվրոպական բրենդների հետ: Այս պահին հավելվածը կարող է գտնել ավելի քան 4 միլիոն ապրանք։

HopShop -ն առայժմ հասանելի է միայն AppStore-ում։

Հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով կամ փնտրել AppStore-ում HopShop անունով։

Back to top button