ԿարևորՔաղաքական

Լիտվայի նախագահը կժամանի Հայաստան

Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 18-ից 20-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Մայիսի 18-ին Գիտանաս Նաուսեդան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախագահները կքննարկեն էներգետիկայի և տնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցությունը, կովկասյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, Ադրբեջանի և Եվրամիության (ԵՄ) համագործակցությունը:

Լիտվայի նախագահը կհանդիպի նաև վարչապետ Ալի Ասադովի, Ադրբեջանում բնակվող լիտվացիների հետ։

Մայիսի 19-20-ը Նախագահը Երևանում կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կովկասյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, երկրում ժողովրդավարական բարեփոխումները, ԵՄ-Հայաստան համագործակցությունը Արևելյան գործընկերության ձևաչափում, ինչպես նաև Լիտվայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները։

Նախագահը կհանդիպի նաև Հայոց պատրիարք Գարեգին Բ-ի, Լիտվայի համայնքի հետ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Back to top button