ԿարևորՀասարակություն

Երևանում բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը․ Արմեն Մուրադյան

Երևանում բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, ֆեյսբուքի իր էջում գրել է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։  

«Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Եվ բժիշկը և վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝ թեթև ծանրության։ 

Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․ Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։ 

Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։ Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին է, այլև մեր ողջ հասարակությանը։

Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում»,- գրել է Արմեն Մուրադյանը։

Back to top button