ԿարևորՔաղաքական

Դեսպան Ներսեսյանն իր հավատարմագրերի աշխատանքային պատճեներն է հանձնել Իռլանդիայի ԱԳՆ արարողակարգի պետին

Մայիսի 16-ին Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար ձևաչափով իր հավատարմագրերի աշխատանքային պատճեները հանձնել է Իռլանդիայի ԱԳՆ արարողակարգի պետ Գերալդ Էնգլիին։

Էնգլին շնորհավորել է դեսպանին Ներսեսյանին Իռլանդիայում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և վստահություն հայտնելով, որ դեսպանի գործունեությունը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը։

Դեսպան Ներսեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Էնգլիին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ էական ջանքեր կգործադրի Հայաստանի և Իռլանդիայի միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ ընդլայնելով համագործակցությունը քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ բնագավառներում։

Back to top button