ԿարևորՄիջազգային

Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հաստատել է, որ իր երկիրը պաշտոնապես կդիմի ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցելու համար, հայտնում է BBC-ն։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ հուսով է, որ Ֆինլանդիայի խորհրդարանը կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը առաջիկա մի քանի օրվա ընթացքում և հույս ունի, որ այն հիմնված կլինի ամուր մանդատի վրա:

Հելսինկիում ելույթ ունենալով Ֆինլանդիայի նախագահի կողքին, նա ասել է, որ իրենք երկուսն էլ սերտ կապի մեջ են եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, և ՆԱՏՕ-ն շնորհակալություն է հայտնում նրանց մինչ այժմ ցուցաբերած աջակցության համար:

«Ֆինլանդիայում մեզ դեռևս սպասվում է խորհրդարանական գործընթացը, բայց ես վստահ եմ, որ խորհրդարանը վճռականորեն և պատասխանատվությամբ կքննարկի այս պատմական որոշումը»,- ասել է նա:

Back to top button