ԿարևորՀասարակություն

Ռոզա Լինի ելույթը «Եվրատեսիլ-2022»-ի եզրափակչում

Թուրինում մեկնարկած «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակչում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ է ունեցել 8-րդ համարի ներքո:

Եզրափակիչում քվեարկելու հնարավորություն ունեն մասնակից բոլոր 40 երկրները: Ռոզա Լինի օգտին քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված հատուկ կարճ համարին:

Հեռուստադիտողների քվեարկությանը գումարվում են պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները` 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը:

Back to top button