ԿարևորՍպորտ

Superbet Chess Classic. Վաշիե-Լագրավը թայ-բրեյքում հաղթեց Արոնյանին եւ Սոյին

Բուխարեստում Superbet Chess Classic մրցաշարի փլեյ-օֆֆում հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա):

Մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու ամերիացի Ուեսլի Սոն 5,5-ական միավորով բաժանել էին առաջին տեղը: Նրանք անցկացրել են թայ-բրեյքի պարտիաներ:

Թայ-բրեյքում Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտության է մատնել ԱՄՆ-ի Լեւոն Արոնյանին եւ Ուեսլի Սոյին։ Արոնյանը պարտվել է նաեւ Սոյին եւ գրավել երրորդ տեղը։

Վաշիե-Լագրավը կստանա 77 հազար դոլար։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Back to top button