2016 թվականին Տիգրան Մկրտչյանը ժամկետային զինծառայող էր։ Ասում է՝ չեպեեշնիկ եմ եղել, ծառայության ընթացքում հինգ տեղ եմ տեղափոխվել։ 2016-ի հուլիսի 11-ին դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում է ստացել Տավուշի դիրքերից մեկում։ 44-օրյա պատերազմին Տիգրանը մասնակցել է որպես կամավորական, կռվել է Մարտունիում, որտեղ էլ սալջարդ (կոնտուզիա) է ստացել։ Պատերազմից անմիջապես հետո ամուսնացավ ծնունդով արցախցի Իսկրայի հետ, իսկ 2021-ի դեկտեմբերի 6-ին ծնվեց Վաչը՝ առաջնեկը։ Տիգրանը մասնակցում է ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաքի» ծրագրերին։ Նրա առաջարկությամբ կենտրոնում ստեղծվում է «Հայի գիտակցության պատը», որն իր ճակատագիրը կիսող տղաներին գուցե կօգնի ճիշտ տեղում դնել ճիշտ «վերջակետը»։ Պատերազմով անցած տղաներին օգնելու՝ Տիգրանի ցանկությունը մեծ է, ծրագրերը՝ շատ։ «Մարդիկ սովորաբար ասում են՝ ժամանակը կգա կանենք, բայց ժամանակը երբեք չի գալիս, ժամանակը միայն գնում է, պետք է հասցնել»,-ասում է մեր հերոսը։ Տիգրան Մկրտչյանը ծնվել է 1997 թվականին Երևանում։
Նմանատիպ հոդված


Քննարկել են պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ համագործակցության հարցեր
26 Մայիսի, 2022, 17:17



Մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից բարձրագույն կրթությունն առաջնահերթություն է. Կարեն Թռչունյան
26 Մայիսի, 2022, 17:09



Տեղի է ունեցել «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնության հիմնադիր նիստը
26 Մայիսի, 2022, 16:04



Քննարկվել են Տավուշի և Սյունիքի մարզերի պատմամշակութային հուշարձանների նկարահանման և 3D ձևաչափով թվայնացման ծրագրերը
26 Մայիսի, 2022, 15:52

Մայիսի 28-ին փակ կլինեն Շորժայից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածները
26 Մայիսի, 2022, 15:43
Կարդացեք նաև
Close