Թուրքիայի իշխող կուսակցությունը խոսել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին


ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Անկարայի դիրքորոշումը պարզ է և հասկանալի. նրանք պետք է վերանայեն հարաբերությունները Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ, արտաքին կապերի ղեկավար Էֆքան Ալան։
Թուրքիան հետևում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացին և առայժմ չի կարող դրականորեն նայել դրան, ավելի վաղ հայտարարել էր նախագահ Թայիփ Էրդողանը։ «Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում շատ պարզ և հասկանալի է: Այս երկրները պետք է շատ հստակ վերանայեն իրենց հարաբերությունները PKK-ի ահաբեկչական տարրերի հետ և վերջ դնեն դրան»,- Ալայի խոսքերն է մեջբերել Star թերթը։
Հայտարարելով, որ այդ երկրները պահանջում են անդամակցել ՆԱՏՕ-ին, որպեսզի «վերացնեն իրենց անվտանգության խնդիրները», Ալան ընդգծել է, որ Թուրքիան «նաև ունի ահաբեկչության խնդիր, որի հետ բախվում է երկար տարիներ»։
«Իրավիճակն այնպիսին է, որ ահաբեկչության խնդիրն այս երկրների կողմից չի ընկալվում այնպես, ինչպես Թուրքիան է ուզում, դրան բավարար նշանակություն չի տրվում, և ապացույցները կան»,- ասել է նա։
Ֆինլանդիան և Շվեդիան սկսել են խոսել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին իրենց երկարաժամկետ չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։ Դաշինքի ղեկավար Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը ուրախ կլինի իր շարքերում տեսնել Ֆինլանդիային և Շվեդիային և նրանց արագ միանալու հնարավորություն ընձեռի։ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ այս երկրներն իրենց որոշումները կկայացնեն հնարավոր անդամակցության վերաբերյալ առաջիկա «ամիսների և շաբաթների ընթացքում», ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կողջունի այդ երկրների անդամակցությունը դաշինքին։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի։ Միաժամանակ նա նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ չի համարում էքզիստենցիալ սպառնալիք Ռուսաստանի համար։