

Բուխարեստում Superbet Chess Classic մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։
Լեւոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու ամերիացի Ուեսլի Սոն 5,5-ական միավորով բաժանել են առաջին տեղը։ Նրանք կանցկացնեն թայ-բրեյքի պարտիաներ։
Հաղթողը կստանա 77 հազար դոլար։


Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։