ԿարևորՍպորտ

Այսօր «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչն է

Մայիսի 14-ին տեղի կունենա «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչը:

Կմրցի Հայաստանի ու Արցախի տեղական փուլերում լավագույնը ճանաչված 12 թիմ:

Մրցատարածքը 4000 մետր է, վերջնարկը լինելու է Պարզ լճին հարող տարածքում:

Մրցանակային ֆոնդը մոտ 15 միլիոն դրամ է. լավագույնը ճանաչված վազորդներից բացի դրամական պարգևներ կստանան նաև թիմերը մարզողներն ու դպրոցները:

Back to top button