ԿարևորՀասարակություն

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման նոր համակարգ կներդրվի

Կառավարությունը սահմանել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը:

Ըստ այդմ՝ սահմանվում են ՏՏ բնագավառում լավագույն ուսանողներին ամենամյա կրթական մրցանակների շնորհման առանձնահատկությունները, ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվում են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

Սահմանվում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն ուսանողների կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակից համալսարանների ընտրության պայմանները, մասնակից համալսարանների ցանկը, «Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության պայմանները:

Ըստ հիմնավորման՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման նոր և արդյունավետ համակարգ է ներդրվում: Մասնավորապես, ՏՏ բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով նախատեսվում է սահմանել կրթական 6 մրցանակ` լավագույն ուսանողների համար` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ» (I և II կարգ), «լավագույն մագիստրանտ» (I և II կարգ), «լավագույն բակալավր» (I և II կարգ) և լավագույն սովորողների համար` 2023 թվականից` «գլխավոր մրցանակ» և «լավագույն աշակերտ» (I և II կարգ):

Back to top button