ԿարևորՀասարակություն

Ղազախական «FlyArystan»-ը թռիչքներ կիրականացնի Ալմաթիից Երևան

Ղազախական «FlyArystan» ավիաընկերությունը տեղեկացնում է Ալմաթի-Երևան իր նոր ուղղության բացման մասին: Այս մասին հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։

Ավիաընկերությունը տեղեկացնում է, որ թռիչքները դեպի Երևան և հակառակ ուղղությամբ կիրականացվեն շաբաթը երկու անգամ:

«Մենք ուրախությամբ տեղեկացնում ենք Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ թռիչքի մասին: Թռիչքները դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ իրականացվելու են հունիսի 2-ից երկուշաբթի և հինգշաբթի օրերին Airbus A320 հարմարավետ ինքնաթիռներով: Ճանապարհորդենք դեպի ծիրանի երկիր»,- ասված է ավիաընկերության հաղորդագրությունում:

Back to top button