ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահն ընդունել է ԽՍՀՄ և ՌԴ մի խումբ դեսպանների

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է հայազգի դիվանագետ, ԽՍՀՄ և ՌԴ դեսպան Պողոս Ակոպովին և նրա ծննդյան 95-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ԽՍՀՄ և ՌԴ դեսպանների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել Ալեքսանդր Աքսենյոնոկը, Անդրեյ Բակլանովը, Օլեգ Օզերովը, Էդուարդ Մալայանը, Վլադիմիր Կազիմիրովը, Վլադիմիր Մորոզովը, Էնվարբիկ Ֆազելյանովը, Սերգեյ Ակոպովը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ 

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի բարեկամներին, ովքեր իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդման և երկու երկրների ամենատարբեր ոլորտներում սերտ փոխգործակցության զարգացման գործում: Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Պողոս Ակոպովին ծննդյան առթիվ, մաղթել առողջություն և հաջողություններ:

Հանդիպման մասնակիցները իրենց երախտագիտությունն են հայտնել հանդիպման համար և նշել, որ հանդիպումն ինքնին աննախադեպ է: 

Back to top button