ԿարևորՀասարակություն

ՀՀ Կառավարությունը գումար է հատկացրել Մարտունի-Աստղաձոր 5,9 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար

ՀՀ Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի հերթական նիստում որոշվեց 548,4 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մ11 Մարտունի-Աստղաձոր միջպետական նշանակության 5,9 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար։

Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին, որի ընթացքում հիմնանորոգվել է 5,9 կիլոմետր ճանապարհահատվածի 1 կիլոմետրը, ծախսելով 195,5 միլիոն դրամ։

ՀՀ Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի նիստի նույն որոշմամբ 3 միլիոն 215 հազար դրամ էլ նախատեսվել է հատկացնել Գեղարքունիքի մարզի տարբեր նշանակության ճանապարհների հիմնանորոգման ծրագրերի նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնելու համար։

Back to top button