ԿարևորՀասարակություն

Հայկական CodeSignal ընկերությունը արժանացել է բարձրագույն մրցանակի

«CodeSignal-ը TrustRadius-ից ստացել է «Top Rated» մրցանակ միանգամից  չորս կատեգորիայում՝ գնահատում, տեխնիկական հմտությունների գնահատում, տեսահարցազրույցներ և վիրտուալ ՏՏ լաբեր, գրում է StarthubArmenia-ն:

«Վարկանիշները ամբողջությամբ հիմնված են հաճախորդների կարծիքների վրա», – նշել է Մեգան Հեդլին՝ TrustRadius-ի հետազոտությունների  գծով փոխնախագահը:

CodeSignal-ն առաջարկում է տեխնիկական հարցազրույցներ անցկացնելու լուծումներ՝ օգնելով  գնահատել մասնագետների հմտությունները ռեզյումեների շրջանակներից դուրս և դարձնել աշխատանքի ընդունման պրոցեսն առավել անկողմնակալ։

CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Uber, Netflix, Zoom, Meta, Pinterest, Dropbox և Capital One:

2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ CodeSignal-ն ամփոփել է նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացել է series C $50 միլիոն ներդրում։

Back to top button