Վերնատուն

«Կայարան»՝ գրականագիտական միտքը զարգացնելու համար․ «Վերնատուն»

«Գրական կայարան» կազմակերպությունը արդեն 3 –րդ տարին է իրականացնում է «Երիտասարդական գրականագիտական մրցույթ», որի նպատակն է գրականությամբ հետաքրքրվող երիտասարդների շրջանում զարգացնել քննադատական ու վերլուծական միտքը, ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների մասին գրախոսություններ գրելու հմտությունները։

«Մեր ամբողջ գործունեությունն ուղղված է հայ ժամանակակից գրականության զարգացմանը։ Մեզ համար կարևոր է, որ մասնակիցները ընթերցեն ժամանակակից գրողներին, նույնիսկ կարևոր էլ չէր` գրախոսականներ կգրե՞ն, թե՞ ոչ։ Երիտասարդները ընթերցելով պիտի կարողանան լավը վատից տարբերել և հասկանան՝ ինչ ասել է գրական գործ», – ասում է մրցույթի կազմակերպիչ, «Գրական կայարան» ՀԿ–ի տնօրեն, արձակագիր Սուսաննա Հարությունյանը։

Ծրագրի շրջանակում հանրապետության չորս մարզերում և Երևանում իրականացվել են դասընթացներ, որից հետո դիմորդներն իրենց նախընտրած ստեղծագործության վերաբերյալ գրել են գրախոսություններ:

Սուսաննա Հարությունյանն ասում է, որ սա պրոֆեսիոնալ գրականագետների մրցույթ չէ։ Կարևորը երիտասարդների հետ աշխատանքն է, որպեսզի նրանք տարբեր հարթակներում նպաստեն ժամանակակից հայ գրականության ներկայացմանն ու տարածմանը։

«Ես սիրում եմ որ գրականությունն ունենում է կիրառական նշանակություն, դեր խաղա հասարակության հայացքների ձևավորմանը, դեր ունենա տվյալ հասարակական քաղաքական իրավիճակում, դրա միակ եղանակը հրատարակելն ու ընթերցողների կարծիքը լսելն է», – ասում է Սուսաննա Հարությունյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button