Հայկական հարց

Խորհրդային իշխանությունները հասկանում էին, որ հայերի երազանքը Արևմտյան Հայաստանը վերադարձնելն էր․ «Հայկական հարց»

1945-ին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև պատերազմ սկսվելու հավանականությունը մեծ էր։ Խորհրդային իշխանությունները հասկացնում էին, որ ցանկանում էին վերացնել 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքները։

Այս հարցերը քննարկվեցին ԽՍՀՄ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մոլոտովի և Իդենի միջև կայացած հանդիպումների ընթացքում։ Մոլոտովը հստակ նշում էր, որ խոսքը վերաբերում էր հայ ժողովրդին պատկանող այն տարածքներին, որոնք Կարսի պայմանագրով անցել էին Թուրքիային։

Թուրքական կողմը հասկանում էր, որ առանց արևմտյան երկրների աջակցության՝ չէր կարող որևէ կերպ այս հարցը լուծել։

Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը։
«Հայկական հարցը 1945-ին»` մաս 2-րդ։

Back to top button