ԿարևորՔաղաքական

Թուրքիա-Հայաստան բանակցությունների նկատմամբ Հայկական սփյուռքի դիրքորոշումն անհանգստացրել է Էրդողանի կուսակցությանը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

«‎Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերջին ժամանակներս նկատում ենք, որ  հայկական սփյուռքի որոշ լոբբիստներ այդ գործընթացը սաբոտաժ անելու համար հատուկ ջանքեր են գործադրում: Մենք հետևում ենք այս ամենին»,-Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ասել է թուրք պաշտոնյան:

Նա, անդրադառնալով մայիսի 3-ին Վիեննայում տեղի ունեցած Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների 3-րդ հանդիպմանը՝ նշել է, որ մինչ այժմ հանդիպումներն անցել են «կառուցողականության մթնոլորտում՝ միտված լինելով հարաբերությունների կարգավորման ապահովմանը»:

Back to top button