

Անտառահատումները Ամազոնում ռեկորդային մակարդակի են հասել ապրիլին՝ նախորդ տարվա համեմատությամբ ծառահատված տարածքը գրեթե կրկնապատկվել է:
Տիեզերական հետազոտությունների ազգային Inpe գործակալության տվյալներով՝ ապրիլի առաջին 29 օրերին տարածաշրջանում ծառահատված տարածքը կազմել է 1012,5 քառ․կմ։
Սա այս տարվա երրորդ ռեկորդն է, նոր բարձր ցուցանիշեր գրանցվել են նաև հունվար և փետրվար ամիսներին:
Մաքրումները հատկապես ակտիվ են եղել այն պահից, երբ պետության ղեկավար Ժաիր Բոլսոնարոն ստանձնել է պաշտոնը և թեթևացրել պաշտպանիչ միջոցառումները, որոնք նախկինում ուղղված էին շրջակա միջավայրին:
Բոլսոնարոն պնդում է, որ Ամազոնում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության զարգացումը կնպաստի տարածաշրջանում աղքատության նվազմանը։
Ամազոնի պահպանումը չափազանց կարևոր է կլիմայի աղետալի փոփոխությունները կանխելու համար, քանի որ այդ անտառները կլանում են ածխաթթու գազի հսկայական քանակություն:
Ըստ Էկոլոգիական հետազոտությունների ինստիտուտի գիտական ղեկավար Անե Ալենկարի՝ հոկտեմբերին սպասվող Բրազիլիայի նախագահական ընտրություններից առաջ ակնկալվում է, որ ծառահատումները կշարունակեն աճել, ինչպես դա արձանագրվել է վերջին երեք տարիների ընտրություններում: «Կարծես թե անտառահատումը երկրում սովորական բան է դարձել»,- ասել է Ալենկարը։