ԿարևորՀասարակություն

Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը:

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան`

Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:

Մինչ այս նա զբաղեցնում էր համայնքապետի  տեղակալի պաշտոնը

Back to top button