
Բուխարեստում ընթացող Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ամերիկացի Ուեսլի Սոյի հետ 4,5 միավորով կիսում է առաջին տեղը:


Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ Լեւոն Արոնյանը կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։
Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։
Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։