Դպրություն

Ոչ ֆորմալ կրթությունը՝ հնարավորություն բոլորի համար․ «Դպրություն»

«Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ մեկնարկում է Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) հանրայնացման արշավ:


Արշավի խորագիրն է «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս», քանզի ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից։
Կարևորվում է այն, որ՝
• ոչ ֆորմալ կրթությունը հեռանկարներ բացող հնարավորություն է բոլորի համար,
• ոչ ֆորմալ կրթությունը մարդու ներքին ռեսուրսները բացահայտող գործընթաց է,
• ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից։


Արշավը կիրականացվի 2022 թ․-ի մայիսից նոյեմբեր՝ ներառելով մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ, այդ թվում՝
• ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ մրցույթներ՝ «Լավագույն ՄՈՒԿ մատակարար» և «Լավագույն ՄՈՒԿ թանգարանային ծրագիր» թեմաներով,
• ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հետ բաց հանրային քննարկումներ,
• էսսեների և պաստառների մրցույթներ, քննարկումներ, փոդքասթեր, ֆեյսբուքյան մարտահրավերներ, այլևայլ միջոցառումներ,
• միջոցառումներ՝ տարբեր կառույցների հետ համագործակցութամբ,
• «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» մարզային ՄՈՒԿ կենտրոնների կողմից միջոցառումներ, վարպետության դասեր, հաջողության պատմություններ։

Արշավը կամփոփվի նոյեմբերին՝ հանդիսավոր Գալա միջոցառմամբ, որի ընթացքում կհայտարարվեն մրցույթների հաղթողները:

Թեմայի շուրջ քննարկում ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի, «Դի–Վի–Վի ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանի և «Դի–Վի–Վի ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Տաթև Ասրյանի հետ։

Back to top button