15 րոպեն քիչ է

Մի նամակի պատմություն կամ ինչպես դառնալ հաղորդման հերոս․ «15 րոպեն քիչ է»

Այս հաղորդումն սկսվում է մի նամակից.

«Մենք պարտավոր ենք մի ռադիոլսողի շնորհակալություն հայտնել»,- ասում է Ռուբեն Մաթևոսյանը՝ Մարտին Վարդազարյանին։ Ու շարունակում են կարդալ ռադիոլսող Ռոստոմ Դարբնեցու բանաստեղծությունը՝ նվիրված հաղորդմանը։

15 րոպեն բնավ էլ քիչ չէ,
Ինչպես և ծովը բնավ էլ լիճ չէ,
Ձեր 15-ը, որ երկուսով եք,
Էլ ինչս որն է, որ խելքի ծով է։

Թե խոսքը պարզ է ու հասկանալի,
Եվ ոչ թե տարտամ, բութ ու անալի,
15 րոպեն և բավարար է,
Եվ իմաստության ոսկե արար է։

Հարգում եմ ես Ձեր հաղորդաշարը,
Ձեր ուսուցանող խոսքի պաշարը,
Ուստի մաղթում եմ մնաք հաշտությամբ,
Իմաստուն խոսքի երաժշտությամբ։

Ես էլ կմնամ Ձեր խոսքին ընտիր,
15 րոպե գամված ունկնդիր։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են շնորհակալություն հայտնել իրենց ամենահավատարիմ մարդկանց՝ ունկնդիրներին։

Back to top button