Հատվող եթեր

Մեկ դար ու մեկ տարի. Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան․ «Հատվող եթեր»

Պատմամշակութային և գիտահետազոտական այս յուրահատուկ կենտրոնի՝ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից:

Անցնելով հսկա ճանապարհ՝ այն կրում է մի մեծ առաքելություն. պահպանել, համալրել, ուսումնասիրել և հանրահռչակել Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաները, 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների արխիվները և այդ շրջանում գործած մշակութային և կրթական հաստատություններին վերաբերող հավաքածուները:

Ցուցադրված նյութերը պատմում են ոչ միայն գրականության և արվեստի հարյուրավոր երախտավորների, այլ նաև հայ իրականության մեջ նշանակալի հետք թողած կրթական, գիտական, մշակութային հաստատությունների, գրական, երաժշտական, թատերական խմբերի, միությունների, նշանավոր պարբերականների խմբագրությունների մասին:

Նյութերի բազմազանությունն աներևակայելիորեն լայն է. գեղարվեստական, գիտական, ազգագրական, մանկավարժական, հուշագրական երկերի ձեռագրեր, նամակներ, փաստաթղթեր, վավերագրեր, նոտաներ, լուսանկարներ, հրավիրատոմսեր, ազդագրեր, նվագարաններ, պետական պարգևներ, շքանշաններ, մեդալներ, զենքեր, կինոսարքավորումներ, հնատիպ գրքեր, մամուլ։

Ցուցասրահները հագեցած են ներկայացված գործիչներին պատկերող կամ նրանց ստեղծագործություն հանդիսացող կերպարվեստի արժեքներով՝ կտավներ, քանդակներ, մատիտանկարներ, ծաղրանկարներ։

Զրույց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանի հետ:

Back to top button