ԿարևորՍպորտ

Դպրոցականների համաշխարհային 19 -րդ գիմնազիադային Հայաստանը կմասնակցի մեծաթիվ կազմով  

Ֆրանսիայի Նորմանդիա նահանգի Դովիլ քաղաքում մայիսի 14-22-ը  կանցկացվի  դպրոցականների համաշխարհային  19 -րդ  գիմնազիադան: 

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ից, մասնակցության հայտ է ներկայացրել 64 երկրներ: Ավելի քան 3 600  մարզիկներ 20 մարզաձևերում  (երեքը՝ պարալիմպիկ)  կպայքարեն  խաղարկվող մեդալների  17 հավաքածուի համար:

Հայաստանցի դպրոցականները կներկայացնեն  բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական  ոճերի ըմբշամարտ,  ձյուդո,  թաեքվոնդո  և սեղանի թենիս մարզաձևերի 39 ներկայացուցիչ:

Back to top button