Խոշորացույց

Չկապիտալացված հաղթանակը. «Խոշորացույց»

1988 թվականի մայիսին տեղի ունեցած Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի լրացուցիչ ընտրություններում երկու ընտրատարածքներում կոմունիստները պարտություն կրեցին։ Նման բան սոցիալիստական ճամբարում` Փհենյանից մինչեւ Բեռլին, անակնկալ էր։

Սա նաեւ Սումգայիթյան կոտորածներին Հայաստանի կողմից տրված քաղաքական պատասխանն էր. եթե Խորհրդային Միությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացի հայերի անվտանգությունը, ապա ինչո՞ւ է այդ պետությունը մեզ պետք։ Այդ պահից սկսած Արցախյան շարժումը դարձավ ժողովրդավարական գլոբալ շարժման սկիզբը, իսկ հայերս` այդ շարժման առաջամարտիկը։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ինչպես 1921 թվականին Կավբյուրոն որոշվեց Արցախի ճակատագիրը

Խորհրդային Միության փլուզումից հետո, ցավոք, ժողովրդավարական շարժումը տրոհվեց մասերի, իսկ Արցախյան հարցում Արեւմուտքը եւ ժողովրդավարական շարժման երբեմնի մեր դաշնակիցները կարծես փոխեցին խնդրի նկատմամբ իրենց վերաբերմունքը` որդեգրելով կարգավորման կրեմլյան մոտեցումը։

Հայկական դիվանագիտությունը մինչեւ 44-օրյա պատերազմն այդպես էլ չկարողացավ փոխել այդ մոտեցումը։

Այսօր, երբ միաբեւեռ աշխարհին փոխարինելու է մեկել անկայուն աշխարհը, մենք եւս հայտնվել ենք տարբեր շահերի բախման կետում եւ աշխարհաքաղաքական ավելի դժվարին պայմաններում ենք։

Միրզոյան-Բլինքեն հանդիպման մասին հայ փորձագետների գնահատականները` Նանե Պետրոսյանի հաղորդման մեջ
  • Ինչո՞ւ ԽՍՀՄ փլուզումիծ հետո ժողովրդավարական շարժման մեր դաշնակիցներին այլեւս չհետաքրքրեց Արցախյան շարժումը,
  • ինչո՞ւ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարից հետո հնարավոր չեղավ կապիտալիզացնել մեր հաղթանակը,
  •  ի՞նչ մարտահրավերների առաջ ենք կանգնած եւ ինչպես պետք է հաղթահարել դրանք։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում փիլիսոփա, դիվանագետ Աշոտ Ոսկանյանի հետ խոսում ենք Արցախյան խնդրի մասին ժողովրդավարական շարժման համատեքստում։

Ցուցադրել ավելի
Back to top button