ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է «Եվրատեսիլ-2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչը

Իտալիայի Թուրին քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։

Այսօր 18 մասնակից կպայքարի, բայց նրանցից միայն 10-ը ելույթի հնարավորություն կունենա մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչում :

Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 10-ին: Մրցույթին մասնակցում էր 17 երկիր: Հայաստանը  ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով, հաղթահարելով մրցակցությունը, Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Նիդերլանդների ներկայացուցիչների հետ անցել է եզրափակիչ :

Back to top button