ԿարևորՏնտեսական

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով. Թունյան

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով, Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ Աժ պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Ըստ ոլորտների՝ ամենաարագն աճել է ծառայությունների ոլորտը՝ 22.2%-ով (ծավալը 503.2 մլրդ դրամ):

Ծառայությունների ոլորտի աճն ապահովվել է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ կացության եւ հանրային սննդի կազմակերպում (40.8% աճ), տրանսպորտ (60.4% աճ), տեղեկատվություն եւ կապ (24.5% աճ): Սա մասամբ պայմանավորված է նախորդ տարվա առաջին եռամսյակի բազային ցածր ցուցանիշներով:

Մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտը (որի մեջ առյուծի բաժինը խաղային ոլորտը) աճել է ընդամենը 2.9%-ով:

Արդյունաբերությունն աճել է 3.1%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 550.7 մլրդ դրամ:

Արդյունաբերության աճն ապահովվել է մշակող արդյունաբերությունը, որն աճել է 10.9%-ով (ծավալը՝ 304 մլրդ դրամ): Հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 12.9% անկում»:

Back to top button