ԿարևորՀասարակություն

Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից․ քաղաքապետը հետևել է աշխատանքների ընթացքին

Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետևել է աշխատանքների ընթացքին:

Արդեն մեկ ամիս է, ինչ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով Երևանյան լճում մեկնարկել է մաքրելու գործընթացը:

Ծրագրի համար բյուջետային մասհանումն ու համայնքի միջոցներից հատկացումների ծավալը հասնում է շուրջ 80 մլն դրամի:

Երևանյան լիճը մաքրելուն զուգահեռ, ի դեպ, համայնքը նախաձեռնել է նաև տարածքում հանգստի գոտի կառուցելու ծրագիրը, որի համար հարկ կլինի ծախսել շուրջ 190 մլն դրամ:

Back to top button