

Balenciaga նորաձևության տունը թողարկել է հնամաշ մարզակոշիկներ: 1850 դոլար արժեքն արտաքինի համեմատ ռեկորդային է: Ընկերությունից հայտնում են, որ մարզակոշիկները նախատեսված են «մի ամբողջ կյանք» կրելու համար, նկատի ունելով, որ այնքան մաշված են, որ «էլ տեղ չունեն մաշվելու»:
Եվրոպական որոշ նավթավերամշակման գործարաններ հարմարեցված են Ռուսաստանից ստացվող հում նավթի մշակման համար, ուստի ռուսական հումքից հրաժարվելը Եվրոպային հեշտ չի տրվի՝ մանրամասնում է Bloomberg լրատվականը:
Ճապոնական Sony ընկերությունը 2021թ.-ին տարեկան եկամտի ռեկորդ է սահմանել: Ընկերությունում աճը կապում են կորոնավիրուսի հետ: Տանը մնալով մարդիկ սկսել են ավելի շատ տեխնիկա ձեռք բերել: