Վերնատուն

Նոբելյան մրցանակակիր Տոկարչուկի գրականության բաղադրատոմսը․ «Վերնատուն»

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը օրերս է ավարտել լեհ գրող, Նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի «Ցերեկային տուն, գիշերային տուն» վեպի թարգմանությունը։

«Տոկարչուկը Լեհաստանում շատ ակտիվ քննադատներ ուներ և մեղմ ասած՝ չէին հավանում իր գրականությունը։ Այս գիրքը նույնիսկ նրա ոխերիմ քննադատողներին է զինաթափել», – ասում է Զավեն Բոյաջյանը:

«Այս գիրքը ինտելեկտուալ առումով ավելի բարդ է, ոճական ու ժանրային առումով ավելի դժվար բնորոշելի է։ Եթե մենք սահմանենք դասական վեպի ընդունված չափանիշերով, սա դժվար կարելի է վեպ համարել․ մանր սյուժետային դրվագներից, խոհափիլիսոփայական մտքերից կազմված մի տեքստ է, որտեղ հերոսներն անընդհատ փոխվում են, նորանոր պատմություններ են առաջանում՝ խոհափիլիսոփայկան, հայեցողական տեսանկյունով ներկայացված դրվագներ, որը նաև շատ դժվար թարգմանելի էր», — նշում է Բոյաջյանը։

Ասում է՝ այո՛, թարգմանական գրականության համար բուռն ժամանակներ են, բայց առայժմ գերակշռում է քանակը։ Կարևոր է, որ հայերեն ներկայացվի ժամանակակից պոստմոդեռնիստական վեպի նմուշներ։

Թարգմանությունը պիտի նպաստի լեզվի ու գրականության զարգացմանը։ «Ես միշտ հաշվի եմ առնում, թե թարգմանվող գործը ի՞նչ կարող է բերել մեր իրականություն, գրականություն, ինչո՞վ կարող է նպաստել գրականության զարգացմանը, ի՞նչ նոր տեսանկյուններ, մոտեցումներ, ոճեր, ի՞նչ լեզվական մտածողություն կարող է ներբերել, որը մենք չունենք կամ ունենք, բայց շատ սաղմնային ու թերի վիճակում» , – ասում է թարգմանիչը։

Back to top button