ԿարևորՀասարակություն

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը` Հակոբավանք վանական համալիրի վանահայր

Մարտակերտ քաղաքի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշանակվել է Հակոբավանք վանական համալիրի վանահայր։

Այս մասին հայտնում են ՀԱԵ Արցախի թեմից:

Հակոբավանքը վերջին անգամ վերանորոգվել է 18-րդ դարում, իսկ 19-րդ դարի վերջից արդեն չի գործում։ Վանական համալիրն այսօր թե ՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր վերանորոգման կարիք ունի։

Այժմ աշխատանքներ են տարվում վանքի վերականգնման գործընթացը սկսելու համար։

Այն հիմնադրվել է 5-7-րդ դարերում։ Վանքի պատերի ներսում հայտնաբերվել է հայկական խաչքարի ամենահին պատվանդանը (853 թ.)։

Back to top button