ԿարևորՀասարակություն

Որոտանի վերակառուված բազմաբնակարան շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել

Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի համատեղ համագործակցության արդյունքում աստիճանաբար լուծվում են սահմանամերձ բնակավայրերի մի շարք խնդիրներ:

Պիլոտային ծրագրի շրջանակներում Որոտանն ընտրվել է ազդակիր համայնք, որտեղ մի շարք ծրագրեր են իրականացվում, ինչպես սոցիալական այնպես էլ տնտեսական: Առաջին փուլով գերխնայող լուսատուներ են տեղադրվում, բնակավայրի լուսավորության ամբողջ ցանցը արդիականցվում է: Ծրագրի շնորհիվ ֆինանսական առումով բնակավայրը կունենա մինչև 90 տոկոս խնայողություն:

Նաև արևային ֆոտովոլտային կայաններ են տեղաադրվել վերջերս վերակառուցված բազմաբնակարն շենքի տանիքին, տեղադրվել են տաքացուցիչներ, որպեսի համայնքային սոցիալական տան բնակիչների ծախսերը ևս հասցվեն նվազագույնի: Պիլոտային ծրագիրը շարունակական կլինի նաև այլ բնակավայրերի համար:

Back to top button