

Լոռու մարզի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել քննարկումներ՝ սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման հարցի շուրջ։
Բնակիչներն ու շահագրգիռ կողմերն ակտիվ մասնակցություն են ունեցել նախագծի կազմման գործում։
Ախլաթա համայնքի բնակիչները «Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման» նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում բարձրաձայնեցին ոռոգման ջրի և գյուղատնտեսությանն առնչվող այլ խնդիրների մասին։
Մասնավորապես՝ Ճոճկան գյուղի բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե ե՞րբ համայնքային ղեկավարությունը կլուծի ոռոգման ջրի խնդիրը:
Բնակիչների մտահոգություններին ի պատասխան, Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նշեց, որ ջրամատակարարումն իսկապես շատ համայքներում է խնդիր, իսկ ինչ վերաբերում է ոռոգան համակարգին, ապա աշխատանքներ տարվում են:
Այդուհանդերձ համայնքում կան խորքային խնդիրներ, որոնք ուշադրության չեն արժանացել, կարծում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և մատնանշում դրանք: