ԿարևորՄշակույթ

Մալենան Եվրատեսիլի բեմից բոլորին հրավիրեց Հայաստան

«Եվրատեսիլ» ամենամյա երգի միջազգային մրցույթում որպես հատուկ հյուր հրավիրված «Մանկական Եվրատեսիլի հաղթող Մալենան բոլորին Հայաստան հրավիրեց և, հաղորդավարի խնդրանքով, առանձնացրեց երեք կարևոր պատճառ, թե ինչու պետք է գալ Հայաստան։

«Առաջինը՝ ամեն անկյունում կարող եք համեղ սնվել, երկրորդը՝ ամեն քայլափոխի կարող եք հանդիպել աշխարհի ամենաբարի մարդկանց և երրորդ՝ ճամփորդելու համար հրաշալի պատմական վայրեր կան Հայաստանում»,- ասաց Մալենան։

Թուրինում կայացած Եվրատեսիլի բացման միջոցառման և առաջին կիսաեզրափակչի ընթացքում ներկայացվեց նաև Երևանը՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաք:

Մալենան սենսացիոն հաղթանակ ապահովեց Փարիզում 2021 թվականի դեկտեմբերին անցկացվող մրցույթում իր «Քամի Քամի» երգով:

Երևանը երկրորդ անգամ կհյուրընկալի մրցույթը։ Առաջին անգամ մրցույթը Հայաստան էր «բերել» Վլադիմիր Արզումանյանը 2011 թվականին։

Հայաստանը մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ ամենահաջողակ երկրներից մեկն է, որը մասնակցել է 14 անգամ և երբեք չի զբաղեցրել 9-րդ հորիզոնականից ցածր տեղ։

Back to top button